Նավթի գները սկսել են բարձրանալ` չնայած ԱՄՆ-ում նավթի պաշարների ավելացման տվյալների՝ հայտնում է Bloomberg-ը: Brent ապրանքանիշի նավթի գինը լոնդոնյան բորսայում բարձրացել է 1,05 դոլարով (3,77 %)` հասնելով 28,93 դոլարի` մեկ բարելի դիմաց: WTI ընկերության նավթի ֆյուչերսները բարձրացել են 1,04 դոլարով (3,67 %)` հասնելով 29,39 դոլարի` մեկ բարելի դիմաց: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոլումբիան և Վենեսուելան սկսել են նավթ վաճառել ինքնարժեքից ցածր գնով` շուկայում ավելցուկի պատճառով: Փորձագետների կարծիքով` նավթի գները կարող են հասնել մինչև 250 դոլարի` մեկ բարելի դիմաց, եթե հակամարտությունը Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև վերածվի «տաք» պատերազմի: